Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Հիմա գորիսեցիները նախընտրում են Ամանորին տանից դուրս չգալ»

«Հիմա գորիսեցիները նախընտրում են Ամանորին տանից դուրս չգալ»
29.12.2012 | 18:17

Ահռելի տարբերություն կա «հին» ու «նոր» տարիների միջև: Այդ տարբերությունը հատկապես նկատելի է Հայաստանի հեռավոր շրջաններում, երբ նախկին ժամանակների շատ սպասված Ամանորի շունչը լրիվ մարել է:
Գորիսի մամուլի ակումբը, հավաստելով վերը նշվածը , գրում է. «Փոխվել են ժամանակները, փոխվել են մարդիկ, փոխվել են տոնի ավանդույթները: Առաջ, եթե տան մեծերը նստում, ցուցակ էին կազմում` ո՞ւմ Նոր տարին պիտի շնորհավորեն, ո՞ւմ հյուր գնան և այլն, այսօր վերացել է այդ սովորույթը: Նախապես նաև «բամբաներկա» էին գնում և ամեն հյուր գնալուց հետո գալիս ցուցակում «պլյուս» էին դնում: Հիմա գորիսեցիները նախընտրում են տանից դուրս չգալ ու ընտանիքի հետ անցկացնել Ամանորը: Անցյալում է մնացել տոնական օրերի եռուզեռը: Այդ օրերին պատուհանից նայելիս կտեսնես, որ բակերում այնքան էլ մեծ շարժ չկա: Ամեն մարդ զբաղված է իր առօրյա հոգսերով»:
Երիտասարդության շրջանում անցկացված հարցումներից` ինչպիսի՞ն են նրանց տոնական նախասիրությունները, որտե՞ղ են պատրաստվում նշել Ամանորը, կազմակերպո՞ւմ են ընկերական հավաքույթներ, թե ոչ, պարզվել է` Նոր տարին պատրաստվում են անցկացնել տանը, ընտանիքի հետ: Նրանցից շատերը չեն հետևում միմյանց հյուր գնալու վաղեմի ավանդույթին, համարելով դա պարտականության նման մի բան: Շատերը, իհարկե, սիրում են և հյուր ընդունել և հյուր գնալ ոմանք էլ, հնարավորության դեպքում, նախընտրում են Նոր տարին նշել որևէ ժամանցային վայրում, «որտեղ միայն լավ տրամադրություն և ակտիվ ու ջերմ մթնոլորտ կլինի, որտեղ պարզապես կուրախանանք` չմտածելով լրացուցիչ խնդիրների մասին, քանզի Ամանորը տանը նստելու օր չի»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ